-
14.05.2016|
23:36
Բրիտանական The Daily Mail-ի փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հունիսի 24-25-ին գտնվելու է Հայաստանում, այցելելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
-
14.05.2016|
23:34
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Վիեննա, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են աշխատանքային հանդիպումներ:
-
14.05.2016|
12:45
Այս տարի «Թանգարանների գիշեր» միջոցառումը Հայաստանում կանցկացվի մայիսի 21-ին: Այն իրականացվում է մշակութային ժառանգության պահպանության բնագավառում ամենահին միջազգային կազմակերպություններից մեկի` Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ առաջարկով:
-
14.05.2016|
12:44
Մայիսի 13-ի կեսօրից հետո ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ստեղծված լարվածությունը պահպանվել է նաև մայիսի լույս 14-ի գիշերը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
-
14.05.2016|
08:44
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ՝ տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
-
14.05.2016|
08:43
Ռուսաստանը չի պաշտպանի այն պարտավորությունները, որոնք կընդունվեն մայիսի 23-24-ին Ստամբուլում կայանալիք Մարդասիրական հարցերի առաջին համաշխարհային գագաթնաժողովում:
-
14.05.2016|
08:42
Նավթի գներն այսօր ընկել են համաշխարհային արժույթի մի շարք տեսակների հանդեպ դոլարի փոխարժեքի ամրապնդման, ներդրողների կողմից նավթի գների աճից շահույթի աճ արձանագրելու ֆոնին:
-
14.05.2016|
08:41
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էրոն և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կմասնակցեն մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպմանը՝ ասել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
-
14.05.2016|
08:40
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով մայիսի 14-ին Գաբալայում ծրագրված է անցկացնել Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Թինա Խիդաշելիի, Իսմեթ Յըլմազի ու Զաքիր Հասանովի եռակողմ հանդիպումը:
-
14.05.2016|
08:38
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի բանակցությունները հնարավոր է կայանան մայիսի 16-ին՝ Վիեննայում։